Գլխավոր Լրահոս

Պետք է վերականգնել Լաչինով երթևեկությունը և լուծել հանքերի հարցում տարաձայնությունները․ Լավրով

Պետք է վերականգնել Լաչինով երթևեկությունը և լուծել հանքերի հարցում տարաձայնությունները․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի պաշտոնակցի հետ Մոսկվայում քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Լավրովը նշեց, որ ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար։

«ՌԴ դիրքորոշումն այն է, որ պետք է հնարավորինս շուտ վերականգնել ամբողջական տրանսպորտային հաղորդակցությունը, և կարգավորել տարածաշրջանի հանքերի շահագործման հարցում տարաձայնությունները։ Բոլորը պետք է հավատարիմ մնան 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով ստանձնած պարտավորություններին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է Ադրբեջանի հետ եռակողմ խորհրդակցություններից։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Ռուսաստանն օրակարգից չի հանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման կազմակերպման հարցը․ «Մենք ընդհանուր պատկերացում ունենք, որ օրակարգից չենք հանում նաև եռակողմ շփումները մեր հայ գործընկերոջ մասնակցությամբ, հաստատել ենք մեր ընկերներին Մոսկվայում հյուրընկալելու պատրաստակամությունը»։

Ռուսաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի թեման մշտական ուշադրություն է պահանջում․ «Որքան հաճախ մենք նպաստենք բանակցային գործընթացի առաջխաղացմանը, այնքան շուտ կլուծվեն նաև այն հարցերը, որոնք այժմ մտահոգություն են առաջացնում»,- ասաց նա։

Լավրովը հայտնեց նաև, որ նախապատրաստվում է «3+3» ձևաչափով  (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) նախարարական հանդիպումը, հստակեցվում են ժամկետները։

https://civilnet.am/news/687045/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%a8-%d5%ad%d5%b6%d5%a4%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%b1%d5%a3%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%87-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%a3-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում