Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 12-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։