Պետերբուրգում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում նախատեսված չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ներկայությունը սպասվում է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ:

Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում։ Դրանից հետո՝ դեկտեմբերի 9-ին, Բիշքեկում ԵԱՏՄ նիստի շրջանակում կայացել է Փաշինյանի և Պուտինի երկկողմ հանդիպումը։

Մեկնաբանել