Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։
Մինչ այս Մինասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, այդ պաշտոնը նա ստանձնել էր 2022-ի հունվարի 12-ին։
Գրիգոր Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սերգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է։