Հայաստանում հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 14,4%

Հայաստանում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը, սակայն ընդհանուր աճի տեմպը դանդաղել է: Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 13,8%, մինչդեռ հոկտեմբերի համեմատ գրանցվել է 4% անկում:

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 14,4%: Ինչպես հայտնում են Հայաստանի վիճակագրական կոմիտեից, հաշվետու ժամանակահատվածում տպավորիչ աճ են արձագրել հետևյալ ոլորտները` ծառայություններ՝ 28,2%, առևտրի շրջանառություն՝ 16,2%, շինարարություն՝ 13,9%, արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 8,4%:

Անցած 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 67,8%-ով: Ընդ որում, արտահանման աճը գեազանցել է 75,2%-ը, իսկ ներմուծման ծավալներն աճել են 63,6%-ով: Միայն նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 74,5%-ով: Արտահանման աճը հասել է 95,8%-ի, իսկ ներմուծումն ավելացել է 63,9%-ով:

Մեկնաբանել