ԱՊՀ երկրների միջև տարաձայնություններ կան, բայց մենք պատրաստ ենք համագործակցության․ Պուտին

ԱՊՀ անդամ պետությունների միջև տարաձայնություններ առաջանում են, բայց մենք պատրաստ ենք համագործակցության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

«ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ուղղություններից է անվտանգության և կայունության պահպանումը մեր ընդհանուր եվրասիական տարածաշրջանում։ Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին դրսից, տարեցտարի միայն աճում են։ Ցավոք, պետք է ընդունել նաև այն, որ համագործակցության մասնակից պետությունների միջև նույնպես տարաձայնություններ են առաջանում։ Կարևորը, սակայն, այն է, որ մենք պատրաստ ենք և համագործակցելու ենք։ Եվ նույնիսկ եթե առաջանում են խնդրահարույց հարցեր, ձգտում ենք դրանք լուծել ինքներս՝ միասին, միմյանց ցուցաբերելով ընկերական օգնություն և միջնորդական աջակցություն»,- իր ելույթում նշել է Պուտինը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել