Ադրբեջանը արցախցիներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր է տարածում

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում։

«Ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջերը Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի․ «Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»։

Մեկնաբանել