Ինչպես անսպասելի գնացին, այնպես էլ՝ կգան. գերեվարվածների հարազատները հույսը չեն կորցրել

Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները ծայրահեղ անկազմակերպ վիճակում 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Կովսական (Զանգելան)։ Ըստ հարազատների՝ 60 հոգանոց ստորաբաժանմանն առանց զրահաբաճկոնների, միայն ինքնաձիգները ձեռքներին տարել են արդեն գրավված քաղաք՝ 200-ն անցնող ադրբեջանական հատուկջոկատայիններին դեմ հանդիման։ ՍիվիլՆեթը զրուցել է կամավորական-բժիշկ Կարապետ Հարությունյանի հոր, պահեստազորայիններ Դավիթ Սարգսյանի կնոջ և Կարեն Հովհաննիսյանի քրոջ հետ։ Նրանց ընտանիքի անդամները բռնի գերեվարվել են՝ 14 հոգանոց խմբի կազմում։ Ադրբեջանն առ այսօր չի ճանաչում այդ խմբի գերեվարման փաստը։ Ընտանիքի անդամները վստահ են՝ ինչպես անսպասելի կորցրեցին իրենց հարազատներին, այդնես էլ անսպասելի մի օր նրանք կգան։

Մեկնաբանել