Սահմանամերձ գյուղին աջակցելով՝ մենք պետությունն ենք զորացնում․ զրույց Գնել Նազանյանի հետ

#MindfulLeaders հերթական հաղորդման հյուրն է «Դարման օրգանական բուսական թեյեր» ընկերության հիմնադիր տնօրեն Գնել Նազանյանը։ ՍիվիլՆեթի Լարա Չոլաքյանին նա պատմում է հաջողության հասնելու, ինքնության և ինքնաճանաչման, առաջնորդության և ինքնամոտիվիացիայի մասին, խոսում Արցախից եկող իր արմատների մասին։

Ոգեշնչված Հայաստանի բնական ֆլորայի բուժիչ ուժով՝ նա աշխատում է աջակցել տարածաշրջանային տնտեսությանը` ստեղծելով աշխատատեղեր և համագործակցելով Հայաստանի բնության պաշտպանության համար գործող բնապահպանական ՀԿ-ների հետ: