Պեսկովը սադրիչ է համարում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սադրիչ է համարում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։

«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- News.am-ի խնդրանքին ի պատասխան ասել է Պեսկովը։

Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը․ «Միութենական պետության հետ կապված, բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը երբ որ դիմադրում է դրան, ապա ստանում է այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական տեսքով»,- ասել էր ԱԽ քարտուղարը։

Մեկնաբանել