Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի դեմ ազգային ազատագրական պայքար է նախաձեռնել` մեղադրելով Մոսկվային Երևանի վրա ճնշումեր կիրառելու և Միութենական պետության մաս դարձնելու փորձերի համար․ այս տեսակետն է հայտնում լրագրող Կարպիս Փաշոյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում։
Փաշոյանի խոսքով՝ արտաքին քաղաքականությունից կամ միջավայրից ոչ թե պետք է բողոքել, այլ փորձել լուծումներ գտնել: Փաշինյանի թիմը, կարծում է նա, գնում է խնդրիների բարձրաձայնման ճանապարհով, քանի որ իշխանություն պահելու հարց ունի:
-
Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանը նորից կալանավորվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով։ Ըստ tert.am-ի՝ այս մասին դատավորը հայտարարեց նախնական դատալսումների ժամանակ։ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։ Այսօր՝ ավելի վաղ, հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
-
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 12-ին կհանդիպեն Վաշինգտոնում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Վաշինգտոնում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին, այլ մանրամասներ ԱԳՆ կողմից լրացուցիչ կտեղեկացվեն»,- տեղեկացրել է Բադալյանը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի Վաշինգտոնում հանդիպումների շարք էին անցկացրել նաև մայիսի սկզբին։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նշել էին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։ Միրզոյանի ու Բայրամովի միջև ևս մեկ հանդիպում էր կայացել […]
-
Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Ոսկանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուն։ Օսկանյանի կարծիքով՝ Փաշինյանը չպետք է մեկներ, «որովհետև չգնալուց ոչինչ չէինք կորցնելու»։ Նա համոզված է, որ նման քայլերով հնարավոր չէ Թուրքիային սիրաշահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում․ «Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Բաքվին, և շուտով կբավարարվեն Ադրբեջանի մյուս պայմանները, Թուրքիան բացելու է սահմանը՝ անկախ նրանից՝ այդ այցը կլիներ, թե ոչ»։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ […]
-
Մելգոնեանը վերաբանալու պայքարը կը շարունակուի
Կիպրոսի մէջ գործող յայտնի կրթական հաստատութիւնը՝ Մելգոնեանը, իր դուռները փակած է շուրջ 18 տարիներ առաջ, սակայն այդ հաստատութենէն շրջանաւարտներու կարեւոր հատուածի մը համար դպրոցի վերաբացումը դարձած է հիմնական նպատակ։ Նախկին Մելգոնեանցիներու հետեւողական ճիգերը ցարդ կը մնան ապարդիւն։ Արեւմտահայերէնի նահանջի, արեւմտահայ մանկավարժներու, գործիչներու պատրաստման տագնապալի պայմաններու մէջ, Մելգոնեանի վերաբացման դրօշակակիրներէն դոկտ. Մինաս Գոճայեան Սիվիլնեթի «Տրոփ» ծրագրէն Աբօ Պողիկեանին հետ կիսեց իր յուսախաբութիւնը այս կենսական նշանակութիւն ունեցող հաստատութիւնը փակելու որոշումին վերաբերեալ՝ կրկին յայտարարելով իր գործակիցներու հետ պայքարը շարունակելու յանձնառութիւնը։
-
Սյունիք․ Ուժանիսի լքված անասնաֆերման այծաբուծարանի է վերածվել
Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուժանիս գյուղում այծաբուծարան է հիմնվում։ Երկու ընկեր՝ սյունեցիՎահե Հարությունյանը և երևանաբնակ Սուրեն Գյուրջինյանը, միավորել են անձնական միջոցները և Ուժանիսում գնել 1 900 քմ տարածքով անասնաֆերմա։ Ընկերները ծրագրել են այծի պանրի արտադրություն սկսել, աշխատանքները սկսել են 2021-ից։
-
Ադրբեջանը երկրորդ օրն անընդմեջ Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը
Ադրբեջանը երկրորդ օրն անընդմեջ Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5֊ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։ ՊԲ-ն հրադադարի խախտման մասին հաղորդել էր նաև հունիսի 4-ին։