Պաշարման 17-րդ օրը. Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է

Դեկտեմբերի 28-ը Արցախի պաշարման 17-րդ օրն է։ 17 օր է, ինչ ճանապարհի փակ լինելու պատճառով անհնար է Հայաստանից Արցախ դեղորայք, սննդամթերք և վառելիք հասցնել: Դեկտեմբերի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Արցախ: Չնայած դրան՝ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Միրգ-բանջարեղենի խանութները փակ են, մյուս խանութներում որոշակի ապրանքներ սպառվել են: