Երևանի տրանսպորտի ուշացող բարեփոխումները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց Երևանի քաղաքային իշխանությունները տրանսպորտային համակարգի բարեփոխման խոստումներ տվել են գրեթե ամեն տարի, սակայն հանրային տրանսպորտի խնդիրները շարունակում են արդիական մնալ։ «Տրանսպորտի փոփոխությունները բաղկացած են մի քանի կոմպոնենտից՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների կառավարում, երթևեկության կազմակերպում և միասնական տոմսային համակարգ»,- հենց այսպես էր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վերջերս ուղենշել Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումները։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է Երևանում տրանսպորտային համակարգի իրականացված և չիրականացված բարեփոխումները՝ ըստ վերոնշված կոմպոնենտների։ Տրանսպորտային միջոցների կառավարում Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022-ի ապրիլին հայտարարել էր, թե 2022-ի հոկտեմբերին հանրային տրանսպորտի կառավարման կենտրոնը պատրաստ կլինի։ Այս վերջնաժամկետը նա վերահաստատել էր նաև հունիսին։ Սակայն … Continue reading Երևանի տրանսպորտի ուշացող բարեփոխումները