Նախատեսվում է 2023-ի մարտի 1-ից մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023-ի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշման նախագիծը ՊՆ-ն ներկայացրել է е-draft.am (Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական) կայքում։

Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 3 281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվելու է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։