Քարվաճառից վերջերս վերադարձած լրագրող Արմեն Հովհաննիսյանը խոսում է ազատագրված տարածքների մասին:
-
ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը․
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ այդ հայտարարությունն ընդամենը արտացոլում է գագաթնաժողովի նախագահի (խմբ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) տեսակետները, և պարտադիր չէ, որ դա արտացոլի գագաթնաժողովի մասնակից երկրների դիրքորոշումները։ «Ինչպես մենք մեր դիրքորոշումը արտահայտեցինք Ստամբուլում վերջերս հրապարակված Իսլամական պետությունների համագործակցության հայտարարության վերաբերյալ, այս հայտարարության մեջ ներառված որոշ դրույթներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության […]
-
ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի փոփոխությունը՝ նշելով սպառողների համար հնարավոր
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկը՝ փոփոխելու 2018-2034-ի ներդրումային ծրագիրը 2025-ի մասով՝ մատնանշելով էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վատթարացման և ֆինանսական կայունության նվազման ռիսկերը։ ՀԷՑ-ը հանձնաժողովին էր ներկայացրել ներդրումային ծրագրի վերանայված տարբերակը, առաջարկելով 2025-ի ներդրումները բարձրացնել մինչև 53,98 մլրդ դրամ՝ նախապես հաստատված 47,6 մլրդ-ի փոխարեն։ Ընկերությունը հիմնավորել էր փոփոխությունը՝ ծրագրի ծավալների ճշգրտման և նոր աշխատանքների անհրաժեշտությամբ։ Սակայն ՀԾԿՀ-ն որոշեց մերժել առաջարկը՝ մատնանշելով երկու հիմնական պատճառ։ Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ ներկայացված հաշվարկները վկայում են, որ առաջարկվող աշխատանքները կհանգեցնեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումների զգալի ավելացման՝ խաթարելով մատակարարման հուսալիությունը։ Համակարգի հուսալիության հիմնական ցուցանիշները՝ միջին ընդհատումների տևողության (SAIDI) և հաճախականության (SAIFI) ինդեքսները, ըստ գնահատականների, […]
-
Դատախազի միջնորդությունը բավարարվեց․ Արթուր Սարգսյանը ազատությունից կզրկվի
Հուլիսի 8-ին Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմ ձայներով բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ համաձայնություն տալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն։ Մինչ այս էլ ԱԺ-ն համաձայնություն էր տվել քրեական հետապնդում իրականացնել Սարգսյանի նկատմամբ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում հայտարարում էր, որ կասկածում են, թե Սարգսյանը կարող է փախուստի դիմել։ «Մենք ունենք ենթադրություն, առկա հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի»,- ասում էր Վարդապետյանը, իսկ այդ ընթացքում Սարգսյանը ներկայացել էր Քննչական կոմիտե ու լրագրողների հետ ճեպազրույց էր ունենում։ Ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի՝ Արթուր Սարգսյանը, «Սրբազան պայքար» շարժման մեկ այլ մասնակցի՝ Վազգեն Գալստանյանի և […]
-
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է Նախիջևանի սահմանադրության փոփոխությունները
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որը զգալի փոփոխություններ է ենթադրում Նախիջևանի իրավական կարգավիճակի և կառավարման կառուցվածքի մեջ։ Ըստ հաստատված փաստաթղթի՝ սահմանադրությունից ամբողջությամբ հեռացվել են 1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի բոլոր հիշատակումները։ Դրանց փոխարեն սահմանադրության տեքստում ամրագրվել է, որ «Նախիջևանի ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի անբաժան մասն է»։ Փոփոխությունները նաև զգալիորեն կրճատում են Նախիջևանի կառավարության ինքնավարությունը։ Այսուհետ կառավարության գործունեությունը կվերահսկվի ոչ թե Նախիջևանի Գերագույն խորհրդի կողմից, այլ անմիջապես Ադրբեջանի նախագահի։ Նոր սահմանադրությունն առաջարկում է փոխել Գերագույն Մեջլիսի ընտրություններ նշանակելու կարգը։ Գործող օրենսդրության համաձայն՝ Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի ընտրությունները նշանակում է […]
-
Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Ազգային ժողովը հուլիսի 8-ին համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ, որին մեղադրանք կառաջադրվի «Սրբազան պայքար» շարժման շրջանակում։ Կողմ քվեարկեցին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 62 պատգամավորները։ Ավելի վաղ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր միջնորդագրեր ներկայացրել և Ազգային ժողովից խնդրել համաձայնություն Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար։ Ներկայում ԱԺ-ն քննարկում է Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը։ Աննա Վարդապետյանը մանրամասնել էր, որ Սարգսյանը, Բագրատ Գալստանյանի համակիր Վազգեն Գալստանյանը և այլ անձինք 2024-ի հուլիսից մինչև 2025-ի մարտ «Սրբազան պայքար» շարժման շրջանակում նախապատրաստել են իշխանության յուրացում և ահաբեկչություն։ Արթուր Սարգսյանն իր հերթին հուլիսի 8-ին […]
-
Իրավապահները խուզարկել են ՀԷՑ-ը, փաստաթղթեր են առգրավել
Հուլիսի 8-ին ավելի քան հինգ ժամ խուզարկություն է անցկացվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի բնակարանում։ Քննչական կոմիտեն հաստատում է՝ իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Credits: ruptly
-
Հոգևորականների կալանավորման մասին տեղեկությունները մտահոգիչ են․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանում Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, մասնավորապես՝ իրավապահների գործողությունների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և հոգևորականների կալանավորման կապակցությամբ։ «Հայաստանի Առաքելական Եկեղեցին եզակի և հարգված դեր ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև անփոխարինելի անդամ է համաշխարհային քրիստոնեական ընտանիքում՝ նշանակալի ներդրում բերելով էկումենիկ շարժմանը և Եկեղեցու համընդհանուր վկայությանն աշխարհում»,- նշված է ԵՀԽ հայտարարության մեջ։ Հայտարարությունում նշվում է, որ «սրբավայրերում ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին տեղեկությունները լուրջ մտահոգություն են առաջացնում՝ կապված կրոնական ազատության պաշտպանման, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության հետ»։ ԵՀԽ-ն ընդգծել է նաև հանրային հռետորաբանության […]
-
Սամվել Կարապետյանը դատի է տվել իշխանական պաշտոնյաների․ յուրաքանչյուրից պահանջում է
Գևորգ Թոսունյան Գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար դատական հայցեր է ներկայացրել մի շարք պետական պաշտոնյաների և մեկ հանրային գործչի դեմ։ Բոլոր հայցերով պահանջվում է հերքումները հրապարակել պատասխանողների ֆեյսբուքյան էջերում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առնվազն 5,000 տպաքանակ ունեցող թերթում։ Կարապետյանը բոլորից պահանջում է նաև 9 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հատուցել դատական ծախսերը, այդ թվում՝ փաստաբանի վարձավճարի գումարը։ Ընդդեմ Տարոն Չախոյանի Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Պահանջում է, որ Տարոն Չախոյանը հրապարակավ ներողություն խնդրի մի շարք արտահայտությունների համար, այդ թվում՝ «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու […]