Անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուսական զորախմբի գործելակերպը․ Փաշինյան

«Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային ղարաբաղում, ուրեմն ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու համար»,- կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ նման հարց առաջացել է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո ադրբեջանական ներխուժման առաջին դեպքը չէ։ Դրան նախորդել էին Խծաբերդի (2020-ի դեկտեմբեր) ու Փառուխի (2022-ի մարտ) իրադարձությունները։ «Պիտի անկեղծ ասեմ՝ ՀՀ-ն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի համոզված կողմնակիցն է ու ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու ռուսական զորախմբի ավելի տեսանելի դարձող … Continue reading Անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուսական զորախմբի գործելակերպը․ Փաշինյան