Արցախում նախարարներ են նշանակվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Սուրեն Գալստյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Մինչ այս Գալստյանը զբաղեցնում էր Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանը նշանակվել է Արցախի գյուղատնտեսության նախարար:

***

Նոյեմբերի 23-ին Արցախի կառավարության 11 նախարարներից 9-ն ազատվել էր պաշտոնից։ Իրենց պաշտոններում մնացել էին միայն պաշտպանության ու ներքին գործերի նախարարները։

Նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվել էր Արցախ պետական նախարար: Մինչ պաշտոնը ստանձնելը Վարդանյանը հայտարարել էր, որ պատրաստ կլինի ընդունել Արցախի նախագահի՝ պաշտոնը ստանձնելու առաջարկը, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան: