Գլխավոր Լրահոս

Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են․ Չավուշօղլու

Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են․ Չավուշօղլու

«Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են»,- դեկտեմբերի 29-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ 2022-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին:

Նա նկատի ունենալով Կաշենի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ասել է․ «Անընդունելի են Ադրբեջանի տարածքներում հարստությունների շահագործման աշխատանքները»: 

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ իրենք Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ շարունակում են համապատասխանեցնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ «Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ամենաբարձր մակարդակում են»,- շեշտել է թուրք պաշտոնյան:

Ադրբեջանը 18-րդ օրն է ինչ փակ է պահում Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով Արցախում: Պաշտոնական Ադրբեջանը հանդես է գալիս Կաշենի հանքավայրում մշտադիտարկում անելու և դրա աշխատանքները դադարեցնելու պահանջով։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում