Մոուրինյոն երկրպագում է Լիվերպուլին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնությունում երկրպագելու է «Լիվերպուլին»:

Լինելով «Չելսիի» մարզիչը` պորտուգալացի մասնագետը ծայրահեղ լարված հարաբերություններ ուներ «կարմիրների» հետ, սակայն հիմա ամեն ինչ փոխվել է, մեծամասամբ Բրենդան Ռոջերսի շնորհիվ:

«Բրենդանը երիտասարդ տարիքում սկսել է «Չելսիում». լի էներգիայով, էնտուզիազմով ու նոր գաղափարներով: Նա սովորում էր ու միևնույն ժամանակ կիսվում իր մտքերով:

Ինձ շատ էր դուր գալիս աշխատել Բրենդանի հետ և մենք պահպանել ենք շփումը: Ոչ ամեն օր կամ ամեն շաբաթ, բայց շփվում ենք», – նշել է Մոուրինյոն «Լիվերպուլի» պաշտոնական կայքի հետ զրույցում:

«Ես ուզում եմ, որ նա հաջողակ լինի, որպեսզի շարունակի ամեն ինչ ճիշտ անել: Եվ բացի այդ, ես գոհ եմ, որ նա ու Սթիվ Կլարկը բարձունքում են»:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել