2022-ին մարդիկ սկսել են ավելի շատ մտածել, բայց չգիտեն՝ ինչ անել․ զրույց Ռուբեն Բաբայանի հետ

Անորոշությամբ պայմանավորված՝ մարդիկ չգիտեն՝ ինչ անել Լաչինի միջանցքի արգելափակման դեմ, ասում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ մարդիկ գործողությունների չեն դիմում նաև այն պատճառով, քանի որ հնչող կոչերին չեն վստահում: Ավելին՝ հասկանալի չէ, թե այդ գործողություններն ինչի կհանգեցնեն, չկա հեռանկարի մասին պատկերացում: