Մնացական Մարտիրոսյանը չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան

Մնացական Մարտիրոսյան

Բարձրագույն դատական խորհուրդը Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից, հայտնում են ԲԴԽ-ից։

Դեկտեմբերի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այսինքն՝ սեփական գրավոր դիմումի համաձայն:

ԲԴԽ-ից հայտնում են, որ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան:

Մեկնաբանել