Արցախ․ Ամանորը՝ շրջափակման մեջ

Դեկտեմբերի 31-ին լրանում է Արցախի շրջափակման 20-րդ օրը։ Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորում են շրջափակման մեջ՝ ճանապարհի բացման սպասումով։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1 100 քաղաքացի տուն վերադառնալու հնարավորություն չունի, որից 270-ը երեխաներ են։ Չորսամյա Անուշն ու երեքամյա Անին սպասում են Լիսագորում մնացած իրենց ծնողներին, որպեսզի միասին դիմավորեն Ամանորը։ Մարդիկ չեղարկել են իրենց տոնական ճաշկերույթները։ Տոնական առևտուր հնարավոր չէ անել։ Փակեն միրգ-բանջարեղենի խանութները, մնացած խանութներում էլ օրեցօր ավելի շատ ապրանքներ են սպառվում։