Քամու էներգիան՝ քամուն տված. ինչպես զարգացնել հողմային էներգիան Հայաստանում

Հողմային էներգիան այսօր աշխարհում այլընտրանքային էներգիայի ամենադինամիկ զարգացող ուղղություններից է։ Չինաստանը և Միացյալ Նահանգները 2021-ին միասին արտադրել են աշխարհի հողմային էներգիայի 51 տոկոսը։ Ավելին՝ 2017 թվականին մեկ ամբողջ օր Դանիան իր էներգիայի 100 տոկոսը ստացել է հողմային էներգիայից։ Թեև Հայաստանն ունի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր, որով խոստանում է մինչև 2040-ը շուրջ 500 ՄՎտ հզորության համակարգային նշանակության հողմային կայանների կառուցում, բայց այս ուղղությամբ գործնական քայլերը շատ հեռու են նպատակադրված ցուցանիշից։

Մեկնաբանել