Հայաստանի տարածքային և մարդկային կորուստները 2022-ին

2022-ին տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ Ադրբեջանի ամենալայնածավալ ռազմական ագրեսիան։ Սեպտեմբերի 13-14-ին հակառակորդը հարձակվեց Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ։ Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, առնվազն 224 զինծառայող զոհվեց։ Հայաստանը կորցրեց 64 քառակուսի կիլոմետր Ջերմուկում, 10՝ Գեղարքունիքում և շուրջ 20՝ Սյունիքում։ Ընդհանուր առմամբ միայն 2022-ին հակառակորդը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 94 քառակուսի կիլոմետրը։

Մեկնաբանել