Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված 2 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- մանրամասնեց նա։
Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի կյանքեր փրկել: