«Լաչինի միջանցքի փակման պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում»

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման ամենաիրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում։ Կառավարության հունվարի 5-ի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը ապօրինի փակումը շարունակվում է արդեն 25 օր՝ հարուցելով հումանիտար խնդիրներ Արցախի բնակչության համար։

«Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից ու մասնավորապես ՌԴ խաղաղապահ զորախմբից, որը տեղակայված է ԼՂ-ում ու Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նաև Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 25-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել