ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է

Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` 22։33-ին հրդեհն ինքնամարվել է։

Ավելի վաղ, ԱԻՆ-ի հաղորդագրության համաձայն, տեղեկություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ. ժամը 22։33-ին տեղեկությամբ հրդեհն ինքնամարվել է։

Մեկնաբանել