Ադրբեջանցի զինյալները Սիրիայում կռվում են Ասադի դեմ

Լոնդոնում լույս տեսնող արաբական «Ալ Հայաթ» պարբերականի կիրակի օրվա համարում հրապարվել է AFP լրատվական գործակալության` Սիրիայի ազատ բանակի զինյալների առօրյայի մասին հոդված: Այստեղ ներկայացված են ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի հովանու ներքո Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող տարբեր ազգերի պատկանող մարտիկներ, որոնց թվում նաև` մի ադրբեջանցի, ով մարտերի ընթացքում կորցրել է իր զինակիցներին:

Ադրբեջանցին, ձեռքից թեթև վիրավորվելով, ապաստանել է Հալեպի Սայֆ Ադ Դաուլա թաղամասի Սիրիայի ազատ բանակի ստորաբաժանման մեջ՝ բուժում ստանալու նպատակով: Ադրբեջանցի զինյալն ասել է, որ ինքը հեռուստացույցով է տեսել պատերազմի պատկերները և որոշել է «գալ Սիրիա սիրիացիներին Ասադի դեմ կռվում օգնելու համար»: Նրան թարգմանությամբ օգնել է մի այլ զինյալ՝ Թուրքիայից, ով նույնպես կորցրել էր իր զինակիցներին և վիրավոր վիճակում հասել նույն խմբի մոտ:

Պարբերականը նաև նշում է, որ տարբեր ազգերի և կրոնների պատկանող զինյալներ, ելնելով տարբեր կրոնական կամ մարդկային պատճառներից, ժամանում են Սիրիա` իշխող վարչակարգի դեմ կռվելու:

Մեկնաբանել