ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը Ռուսաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ-ը շարունակում է մտահոգված մնալ, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել մուտքը [միջանցք]», – Թվիթերում գրել է ամերիկացի դիվանագետը:

Հունվարի 7-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ։

Մեկնաբանել