Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արարատ Մելքումյանը։

Մինչ այս Մելքումյան զբաղեցնում էր Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։

Արարատ Մելքումյանը երկար տարիներ որպես սպա ծառայել է Արցախի բանակում։ 2016 թվականին N զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ Մելքումյանի գլխավորած ջոկատը կասեցրել է նախահարձակ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը: Պարգևատրվել է Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

44-օրյա պատերազմի ժամանակ զբաղվել է հիմնականում Մարտունու շրջանի ինքնապաշտպանական հարցերով։ Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար 2020 թվականի նոյեմբերի 22-ին գեներալ-մայոր Մելքումյանին շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում:

Մեկնաբանել