Ադրբեջանական կողմը սոցցանցերում տեղեկություն է փորձում հավաքագրել շրջափակման հետևանքների վերաբերյալ․ Արցախի ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր: Այդ մասին հայտնում են ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ օգտագործելով քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։

Արցախի ԱԱԾ-ն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերում երկրի ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:

Մեկնաբանել