Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։

«Սուրբ Ծննդյան այս տոնական շրջանում իմ մտքերն ուղղված են բոլոր հայերին, որոնց հույսի և խաղաղության մաղթանքներ եմ հղում: Հաջորդ շաբաթ ես գնալու եմ Հայաստան»,- Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավարը։

Յաել Բրաուն-Պիվեն Հայաստան կժամանի մի խումբ պատգամավորների հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի խորհրդարանի աջակցությունը։

Մեկնաբանել