ԵՄ տեխնիկական խումբը Հայաստանում է՝ նոր առաքելության հնարավորությունը դիտարկելու համար
Հունվարի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ըստ հաղորդագրության՝ խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: «Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը»,- նշում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։ *** Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022-ի հոկտեմբերի 20-ին Հայաստանում՝ Հայասատանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի … Continue reading ԵՄ տեխնիկական խումբը Հայաստանում է՝ նոր առաքելության հնարավորությունը դիտարկելու համար
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed