Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հունվարի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, գլխավոր շտաբի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը:

«Խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել