Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար

Նախագահի հրամանագրով ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար:

Ղազարյանը նորաստեղծ նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է վարչապետի առաջարկությամբ։

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, իսկ Կամո Ցուցուլյանն ազատվել է փոխոստիկանապետի պաշտոնից և նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Արդարադատության և արտակարգ իրավիճակների փոխնախարարներ Արփինե Սարգսյանն ու Դավիթ Համբարյանը ևս ազատվել են զբաղեցրած պաշտոններից և նշանակվել են ներքին գործերի նախարարի տեղակալներ։