Արցախ․ մայրերը Կարմիր խաչից պահանջեցին կանխել հումանիտար ճգնաժամը

Արցախի շրջափակման 29-րդ օրը՝ հունվարի 9-ին, Ստեփանակերտում մի խումբ մայրեր հանրահավաք նախաձեռնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի դիմաց։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից արգելափակման հետևանքով մանկական սննդի, դեղերի դեֆիցիտ է առաջացել։ Մայրերը Կարմիր խաչից պահանջեցին քայլեր ձեռնարկել հումանիտար ճգնաժամը կանխելու համար։