Միութենական պետությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ չի եղել, բայց պետք է խորը դիտարկենք հարցերը․ Փաշինյան

Միութենական պետությանն անդամակցելու որևէ պաշտոնական առաջարկ չի եղել, հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։

«Բայց իրականությունն այդքան պարզ չէ, որքան թվում է։ Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը։ Եվ մենք պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները։ Մեզ համար ՀՀ ինքիշխությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են։ Մենք մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել մեր պետության հարտևությունը ապահովելու համար»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե ոչ պաշտոնական խողովակներով Միութենական պետությանն անդամակցելու առումով ճնշումներ եղել են, Փաշինյանը պատասխանեց․ «Նայած թե ինչ նկատի ունենք ոչ պաշտոնական խողովակ ասելով։ Փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ համարել։ Ենթադրում եմ (Արմեն Գրիգորյանը – խմբ․) այդ թվում դրանք է նկատի ունեցել»։

Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը․ «Միութենական պետության հետ կապված, բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը երբ որ դիմադրում է դրան, ապա ստանում է այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական տեսքով»,- ասել էր ԱԽ քարտուղարը։

Մեկնաբանել