PKK-ականները իսլամացած հայեր են. թուրք պատգամավոր

«Արդարություն և զարգացում» կուսակցության` Էրզրումից ընտրված պատգամավոր Մուհյեդին Աքսաքը օգոստոսի 20-ին Գազիանթեփում (Այնթափ) տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրել է հայերին, հաղորդում է HyeTert-ը:

Աքսաքը նշել է, որ երբ ոչնչացվում Է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) որևէ զինյալ, պետք է օգտագործել ոչ թե «սպանել», այլ «սատկացնել» բառը: Նա հավելել է, որ «PKK-ականներին պետք է տարբերել քրդերից և որ PKK-ականները կամ «հայ դյոնմեների» (իսլամացած հայերի) զավակներն են, կամ էլ Իրանից ու Սիրիայից Թուրքիա ներխուժած սրիկաներ»:

Մեկնաբանել