Գլխավոր Լրահոս

Հայաստանն ուզի-չուզի՝ «Զանգեզուրի միջանցքը» գործարկվելու է․ Ալիև

Հայաստանն ուզի-չուզի՝ «Զանգեզուրի միջանցքը» գործարկվելու է․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը պատմական անհրաժեշտություն է, և Հայաստանն ուզի թե չուզի, իրականացնելու է այն: Այս մասին հունվարի 10-ին մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Զանգեզուրի միջանցքով» հաղորդակցությունը մեզ համար ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի։ Լիովին վստահ ենք, որ դրա իրագործումը մեր բնական իրավունքն է։ Բացի դրանից, միջանցքի իրագործումը նախատեսված է 2020-ի եռակողմ հայտարարությամբ, ճիշտ է «Զանգեզուրի միջանցք» եզրույթ չկա, մենք հետո այդ տերմինը ներմուծեցինք, սակայն այն հստակ ցույց է տալիս՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցություն պետք է լինի։ Հայաստանը պետք է հաստատի այն, դա անխաուսափելի է, ուշ, թե շուտ կյանքի է կոչվելու։ Հայաստանը փաստացի չի իրագործում իր ստանձնած պարտավորությունները, սակայն դա մեզ չի կանգնեցնելու։ Միջանցքը ոչ միայն մեր, այլև մի շարք հարևան պետությունների և տարածաշրջանի համար է»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ միջանցքի մասին հայտարարությունները Հայաստանում որպես նոր վտանգ ընկալվեցին, «այնինչ, նման մտադրություն չկար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում