Հայաստանն ուզի-չուզի՝ «Զանգեզուրի միջանցքը» գործարկվելու է․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը պատմական անհրաժեշտություն է, և Հայաստանն ուզի թե չուզի, իրականացնելու է այն: Այս մասին հունվարի 10-ին մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զանգեզուրի միջանցքով» հաղորդակցությունը մեզ համար ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի։ Լիովին վստահ ենք, որ դրա իրագործումը մեր բնական իրավունքն է։ Բացի դրանից, միջանցքի իրագործումը նախատեսված է 2020-ի եռակողմ հայտարարությամբ, ճիշտ է «Զանգեզուրի միջանցք» եզրույթ չկա, մենք հետո այդ տերմինը ներմուծեցինք, սակայն այն հստակ ցույց է տալիս՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցություն պետք է լինի։ Հայաստանը պետք է հաստատի այն, դա անխաուսափելի է, ուշ, թե շուտ կյանքի է կոչվելու։ Հայաստանը փաստացի չի իրագործում իր ստանձնած պարտավորությունները, սակայն դա մեզ չի կանգնեցնելու։ Միջանցքը ոչ միայն մեր, այլև մի շարք հարևան պետությունների և տարածաշրջանի համար է»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ միջանցքի մասին հայտարարությունները Հայաստանում որպես նոր վտանգ ընկալվեցին, «այնինչ, նման մտադրություն չկար»։

Մեկնաբանել