Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը պաշտոնապես ամուսնալուծվեցին

Հոլիվուդի ամենավառ և հաճախ քննարկվող զույգերից մեկը` Թոմ Կրուզ-Քեթի Հոլմս, վաղուց էր հայտարարել իր ամուսնության տխրահռչակ ավարտի մասին: People ամսագիրը տեղեկացնում է, որ նախօրեին Նյու Յորքի դատարաններից մեկը պաշտոնապես հաստատել է զույգի ամուսնալուծությունը: Հատուկ ուշադրության է արժանացել այն փաստը, որ բուն գործընթացը ռեկորդային կարճ է տևել` ընդամենը երկու ամիս: Գրեթե վեց տարի միասին ապրած աստղերը որպես բաժանման պատճառ նշել են «անհաղթահարելի տարաձայնությունները»:

Երեխայի բարօրության նկատառումներից ելնելով` 50-ամյա Թոմ Կրուզը և 33-ամյա Քեթի Հոլմսը որոշել են մնալ ընկերներ: Ապահարզանի պայմանների համաձայն` 6-ամյա Սուրին պետք է մնա մոր հետ Նյու Յորքում, սակայն հայրը նույնպես կարող է մասնակցել դստեր դաստիարակությանը:

Հիշեցնենք, որ սա Թոմ Կրուզի երրորդ ամուսնալուծությունն է: Երկրորդ ամուսնությունից (Նիկոլ Քիդմանի հետ) նա երկու որդեգրած երեխա ունի:

Մեկնաբանել