Արցախցի երեխայի կյանքը կախված է դեղերից, որոնք չկան

Արցախցի 9-ամյա տղայի կյանքը կախված է դեղերից ու վիտամիններից, որոնք չեն կարողանում գտնել Ստեփանակերտում։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Արցախում դեղերի, սննդի խիստ պակաս է առաջացել։ Երեխան ունի մի շարք հիվանդություններ, որոնց դեմ պայքարելու համար ամեն օր դեղեր, վիտամիններ է ընդունում և հատուկ սննդակարգով է սնվում։ Նրան անհրաժեշտ միրգ-բանջարեղենը՝ գազար, խնձոր, բազուկ, ևս հնարավոր չէ գտնել։ Նարինե Դանիելյանը՝ երեխայի մայրը, ամեն օր փորձում է տարբեր մարդկանցից հայթայթել այն, ինչ անհրաժեշտ է երեխային։

Մեկնաբանել