Փաշինյանը սխալ է հասկանում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի մեսիջները. Լևոն Զուրաբյան

Ընդդեմ Ռուսաստանի դեմարշ իրականացնելով և ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չանցկացնելով՝ պարզ չէ, թե ինչ են ակնկալում Հայաստանում: Դա ուղղակի շանտա՞ժ է, թե՞ դեպի Արևմուտք գնալու հստակ ռազմավարություն․ այսպիսի հարցադրում է անում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Փաշինյանի թիմը սխալ է ընկալում Արևմուտքի մեսիջները, այնպես, ինչպես ժամանակին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Զուրաբյանը տարօրինակ է համարում փաստը, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի զորավարժություններից այն դեպքում, երբ շուրջբոլորը զորավարժություններ են իրականացնում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան:

Մեկնաբանել