ԱԺ խորհրդում կքննարկվի 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմելու հարցը

Ազգային ժողովի խորհրդի hունվարի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Ըստ ԱԺ խորհրդի որոշման նախագծի՝ նախատեսվում է դադարեցնել Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Քրիստինե Վարդանյանի, Գեղամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Անդրանիկ Թևանյանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի և Զեմֆիրա Միրզոևայի լիազորությունները։

Պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցը օրակարգում ներառելու համար հիմք է հանդիսացել մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը 2022-ի մայիսի 2-ից մինչև հունիսի 14-ը անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացրել Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ։

Փողոցային պայքարը դադարեցնելուց հետո էլ ընդդիմադիր պատգամավորներն ամիսներ շարունակ բոյկոտում էին ԱԺ նիստերը։ Ընդդիմությունը խորհրդարան վերադառնալու մասին հայտարարեց միայն 2022-ի նոյեմբերին։

Մեկնաբանել