Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հունվարի 12-ին, աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույց:

Մեկնաբանել