Ճապոնիայից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 39 մեքենաներից մեկը կփոխանցվի ԱԱԾ-ին

Ճապոնիայից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության՝ Toyota Hiace մակնիշի 39 մեքենաներից 38-ը հանձնվելու է «Շտապօգնություն» ՓԲԸ-ին, իսկ մեկը կփոխանցվի Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառվել է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում։

Շտապօգնության ծառայության նպատակով օգտագործվելիք Toyota Hiace-ներից 38-ից յուրաքանչյուրի սկզբնական արժեքը մոտ 30 միլիոն դրամ է, իսկ մեկը՝ 37 միլիոն։ Մեքենաները 2022 թվականի արտադրության են։

Մեկնաբանել