Հայաստանի քաղաքացիները Վրաստան կկարողանան մուտք գործել նույնականացման քարտերով

Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան մուտք գործել նույնականացման քարտերով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունվարի 12-ի նիստում։

Համաձայնագրի շուրջ աշխատանքները սկսվել էին 2020-ից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս որոշումը այնուամենայնիվ կարող է բերել հարակից ռիսկերի, բայց այդ ուղղությամբ վրացի գործընկերների հետ աշխատանք կտարվի։

Որոշման հիմնավորումներում նշված է, որ Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների համաձայն՝ 2011-ին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է շուրջ 562 հազար այցելու, իսկ արդեն 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։ 2020-ին, COVID-19 համավարակով պայմանավորված, Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել է։

Մեկնաբանել