Միասնական քննությունների անեծքը․ «Կրթության տապան»

Միասնական քննությունները պարտադրվեցին դպրոցներին և դարձան ավագ դպրոցի ինքնանպատակը՝ դուրս մղելով կրթության շատ ավելի կարևոր նպատակները։ Դրանք ի վիճակի չեն ստուգել բարձրակարգ հմտություններ և գերազանցապես հիմնված են անգիր անելու վրա։ Անգիրի մշակույթը, որն անիմաստ տանջում է երեխաներին, միասնական քննությունների շնորհիվ հիմնովին հաստատվեց դպրոցներում և աղավաղեց կրթությունը։ Այն նաև մեծ վնաս հասցրեց բուհական համակարգին, որը ստացավ դասագրքերը լավ սերտած, բայց բավարար հմտությունների չտիրապետող, կրթական գործընթացից հոգնած և զզված երիտասարդների մի ստվար զանգված։ Այս հաղորդումը նրա մասին է, թե ինչ խնդիրներ ունեն միասնական քննությունները և ինչ վնաս են հասցրել կրթությանը։

Մեկնաբանել