Միասնական քննությունները պարտադրվեցին դպրոցներին և դարձան ավագ դպրոցի ինքնանպատակը՝ դուրս մղելով կրթության շատ ավելի կարևոր նպատակները։ Դրանք ի վիճակի չեն ստուգել բարձրակարգ հմտություններ և գերազանցապես հիմնված են անգիր անելու վրա։ Անգիրի մշակույթը, որն անիմաստ տանջում է երեխաներին, միասնական քննությունների շնորհիվ հիմնովին հաստատվեց դպրոցներում և աղավաղեց կրթությունը։ Այն նաև մեծ վնաս հասցրեց բուհական համակարգին, որը ստացավ դասագրքերը լավ սերտած, բայց բավարար հմտությունների չտիրապետող, կրթական գործընթացից հոգնած և զզված երիտասարդների մի ստվար զանգված։ Այս հաղորդումը նրա մասին է, թե ինչ խնդիրներ ունեն միասնական քննությունները և ինչ վնաս են հասցրել կրթությանը։
-
Ուզում էին շոու անել ու ինձ ձերբակալել, հասարակ մարդիկ հակահարված
Ուզում էին մասկի-շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում հակահարված տվեցին․ այս մասին RT-ին ասել է Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր առանձնատանը կատարվող խուզարկությանը։ Սամվել Կարապետյանը հայտնել է, որ այժմ իր տունը շրջափակված է ոստիկանների կողմից։ Ավելի վաղ ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ Հայտարարությունից հետո «Տաշիր» ընկերությունների սեփականտեր Սամվել Կարապետյանի երևանյան տանը իրավապահները գործողություններ են իրականացրել: ՆԳՆ-ից ՍիվիլՆեթին հայտնել են, որ «Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ «Իրականացվում են օպերատիվ գործողություններ». ՆԳՆ-ն՝ Սամվել Կարապետյանի տանը […]
-
Փեզեշքիանի այցը Հայաստան օրակարգում է․ Իրանի դեսպան
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան օրակարգում է, և հուսով եմ՝ կկարողանանք կազմակերպել այս ամառ». հունիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Իրանի դեսպանի խոսքերով՝ այդ հարցում իրանական կողմը խորհրդակցում է Հայաստանի գործընկերների հետ և աշխատում այցի բովանդակության և փաստաթղթերի շրջանակի շուրջ։ Իրանի դեսպանը նաև պատասխանեց Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթղթի հեռանկարի մասին հարցին. «Ինչ վերաբերում է համապարփակ փաստաթղթին, այն Իրանում վերջնական ուսումնասիրության փուլում է, և երբ իրանական կողմն աշխատանքն ավարտի, այն կփոխանցենք հայկական կողմին։ Դրանից հետո կսպասենք հայկական կողմի արձագանքներին, որից հետո արդեն, տեսակետների վերջնական համաձայնության պարագայում, կստորագրենք այն»: […]
-
Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները․ Մայր Աթոռ
Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի առանձնատանը կատարվող խուզարկությանը։ «Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։ Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։ Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները»,- նշված է հաղորդագրությունում։ Այսօր՝ հունիսի 17-ին, ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ «Իրականացվում են օպերատիվ գործողություններ». ՆԳՆ-ն՝ […]
-
Իրանից փախստականների հոսքի դեպքում Հայաստանը պետք է իմանա՝ ով է
Իսրայել-Իրան պատերազմը մեծ անորոշություններ ու սպառնալիքներ է ստեղծում այդ թվում անմիջական հարևան Հայաստանի համար: Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ներկայացնում է իր դիտարկումները՝ անդրադառնալով Իրանի անվտանգային մարտահրավերներին, ռազմական խնդիրներին, ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային հետևանքներին։ Քննարկվում են հնարավոր սցենարներ, այդ թվում՝ Իրանի ներսում անկայունության խորացման և փախստականների հնարավոր հոսքի հարցեր։
-
«Չեն հասցրել, բայց շուտով կձերբակալեն»․ Կարեն Կարապետյանը՝ եղբոր ձերբակալության մասին
Սամվել Կարապետյանին չեն ձերբակալել, «չեն հասցրել, նա տանն է, բայց շուտով կձերբակալեն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։ «Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Ինչը ասվել է՝ ճիշտ է ասվել, դեռ քիչ է ասվել։ Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինը ինձ բռնեն, որովհետև ես էլ խոսեցի»,-ասաց Կարեն Կարապետյանը։ Ավելի վաղ ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ «Իրականացվում են օպերատիվ գործողություններ». ՆԳՆ-ն՝ Սամվել Կարապետյանի տանը կատարվողի մասին (թարմացվող)
-
«Իրականացվում են օպերատիվ գործողություններ». ՆԳՆ-ն՝ Սամվել Կարապետյանի տանը կատարվողի մասին
«Տաշիր» ընկերությունների սեփականտեր Սամվել Կարապետյանի երևանյան տանը իրավապահները գործողություններ են իրականացնում: ՆԳՆ-ից ՍիվիլՆեթին հայտնեցին հետևյալը. «Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Ավելի վաղ ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։