Լաչինի միջանցքի հարցում անհրաժեշտ է բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել․ Զախարովա

Լաչինի միջանցքի հարցում անհրաժեշտ է բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել, հունվարի 12-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ աշխատանքները․ «Այս պահին Լաչինի միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն փոխադրող շարասյուներ»,- ասել է Զախարովան

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում են վերջին ժամանակաշրջանում Բաքվի և Երևանի հարաբերություններում նկատվող բացասական միտումները և լարվածության աճը տարածաշրջանում:

Զախարովան անհեթեթ է որակել այն հայտարարություններն, թե Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։ Նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները տասնամյակներ շարունակ նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանի անվտանգության ապահովման գործում և պահպանում են նրա սահմանները․ «Սա օբյեկտիվ իրողություն է, որն անհնար է հերքել»։

Նա անդրադարձել է նաև Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունները չանցկացնելու Երևանի որոշմանը՝ նշելով, որ ՀԱՊԿ հարցում Հայաստանն առաջնորդվում է իր զինված ուժերի առաջնահերթ խնդիրներով։ Ըստ Զախարովայի՝ դա դժվարություններ է ստեղծում, բայց հարցը կլուծվի։

Մեկնաբանել